ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Իրանի հետ խաղաղության հնարավորությանը՝ միաժամանակ կրկին բարձրացնելով Իսլամական Հանրապետության կործանման հեռանկարի հարցը։
«Կարծում եմ՝ Իրանի հետ խաղաղություն երբեք չէր կարող լինել», – հայտարարել է Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում։
Լրագրողները ԱՄՆ նախագահին հիշեցրել են «Իրանը ոչնչացնելու» հնարավորության վերաբերյալ նրա վերջին արտահայտությունների մասին և հարցրել՝ արդյո՞ք նա իսկապես պատրաստ է նման քայլի դիմել։
«Այո՛, ես դա կանեի։ Դա հնարավոր է», — պատասխանել է Թրամփը։
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես են նման հայտարարությունները համատեղելի «խաղաղության նախագահ» լինելու մասին նրա ինքնաբնութագրման հետ՝ Թրամփը խաղաղության հաստատման հնարավորությունը կապել է Իրանի ոչնչացման հետ։
«Իրանը ոչնչացնելով՝ մենք համաշխարհային խաղաղություն հաստատեցինք», — հայտարարել է ամերիկացի առաջնորդը։