
«Սեպտեմբերի 27-ին հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին նոր բան ասելու չկա»,- այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր է սահմանվել։
«Հանրային հեռուստատեսության հետ կապված՝ անպատեհություն կա, իհարկե։ Բայց պիտի հասկանանք՝ իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել։ Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, ունեցել ենք բազմաթիվ զոհեր, ո՞նց վերաբերվենք Հետո գալու է նոյեմբերի 9-ը։ Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ։ Իսկ մնացած օրերի՞ն՝ ապրիլյան քառօրյայյի օրերին, սեպտեմբերի 13-ին․․․ Պրոբլեմն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի․ եթե մենք մեր պատմությանն առերեսվենք, հնարավոր է 365 օրերն էլ մեծ ողբերգություններով նշանավորված լինեն»,- նշել է Փաշինյանը։