Դամասկոսի մերձակայքում՝ Արևելյան Ղուտայում տեղի է ունեցել հզոր պայթյուն, տեղեկաացնում է Սիրիական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը։
Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել տարածաշրջանի խոշորագույն՝ Հարան ալ-Ավամիդում գտնվող «Թիշրին» ջերմաէլեկտրակայանի մոտակայքում տեղի ունեցած գազատարում։
Պայթյունի պատճառի, ինչպես նաև հնարավոր վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։
