ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

1 Հոկտեմբերի, 2026

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջուկային ոլորտում համագործակցություն կառուցելիս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Մենք կարող ենք այդ համագործակցությունը կառուցել հարգալից ձևով՝ հաշվի առնելով նրանց պահանջները։ Սակայն միջուկային զենքի չտարածման ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակվի», — ասել է Գրոսին՝ պատասխանելով Իրանի հետ միջուկային ոլորտում ՄԱԳԱՏԷ-ի երկխոսության հեռանկարների մասին հարցին։

Leave a Comment