Շվեյցարական կրթությունից մինչև միջազգային համալսարաններ․ նոյեմբերի 14-ին Երևանում կանցկացվի «Միջազգային կրթական էքսպո 2026»-ը․ «Դպրություն»                                                                                                    

Ժամանակակից աշխարհը փոխվում է կայծակնային արագությամբ, և այսօր հաջողության են հասնում նրանք, ովքեր ունեն համաշխարհային մտածողություն, տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները գործնականում։

Երկու բացառիկ իրադարձություններ են տեղի ունենալու Հայաստանում, որոնք նոր դռներ են բացելու հայ պատանիների ու երիտասարդների համար։  

Նոյեմբերի 14-ին «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնը կազմակերպում է «Միջազգային կրթական Էքսպո 2026»–ը։ Կրթական միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն միջազգային հեղինակավոր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն արտերկրում կրթություն ստանալու հնարավորություններն ու տեղում կպատասխանեն այցելուների հարցերին։

Եվ արդեն 3-րդ տարին անընդմեջ «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնը իրականացնում է «Բիզնես օլիմպիադա»-ն՝ շվեյցարական առաջատար «EU Business School»-ի  հետ համատեղ։

«Բիզնես օլիմպիադա»-ի նպատակն է դեռ դպրոցական տարիքից բացահայտել ու զարգացնել ապագա բիզնես առաջնորդների ներուժը՝ նրանց հնարավորություն տալով ոչ միայն սովորել, այլև կիրառել իրենց գիտելիքները իրական բիզնես իրավիճակներում։

Այս տարի օլիմպիադային կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների աշակերտները։ Ծրագրի ընթացքում նրանք կմասնակցեն բիզնես վարպետության դասերի՝ արհեստական բանականության, բիզնես տեխնոլոգիաների և մարքեթինգի թեմաներով, կաշխատեն case study-ների վրա, իսկ այնուհետև կմասնակցեն անհատական մրցույթի։ 

Իսկ հաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերի 14-ին՝ Միջազգային կրթական էքսպոյի բացման ընթացքում։ Օլիմպիադայի գրանցումն արդեն բաց է։

«Դպրության» տաղավարում են «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն՝ Սերգեյ Քոչարյանը, «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի ուսումն արտերկրում ծրագրերի բաժնի ղեկավար՝ Դիանա Հովհանյանը։

Leave a Comment