ՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էր

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

ՊԵԿ-հանրություն երկխոսության հիմքում մաքսային օրենսդրական նախագծերի ներկայացումն ու քննարկումն էր: Անդրադարձ է եղել նաև հարկային համակարգին, մասնավորապես, վարչարարության փոփոխություններին՝ կարևորելով փոփոխություններին ուղղված Խորհրդի անդամների և հարկ վճարողների առաջարկներն ու դիտարկումները։

ՊԵԿ նախագահը կարևորել է երկխոսության հարթակում արձանագրված ցուցանիշներին շարունակական անդրադարձը, հիմնավորված առաջարկների ներկայացումը, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնությունների համաձայնեցումը՝ Խորհրդի անդամների հետ։

Պետություն-հանրություն երկխոսության հարթակում կարևորվել է ներկայացված առաջարկների քննարկման և առկա խնդիրների հասցեական լուծումների ուղղությամբ համագործակցությունը՝ հարկային և մաքսային ոլորտների օրենսդրական կարգավորումների շարունակական բարելավման համատեքստում:

Leave a Comment