Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

1 Հոկտեմբերի, 2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրին։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի երկիրը, այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել», — ասվում է նյութում։

Ինչպես նշում է պարբերականը, նման քայլը դարձավ անսովոր դիվանագիտական ազդանշան, որը ցույց տվեց կողմերի միջև առկա խոր անվստահությունը՝ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության ֆոնին։

Leave a Comment