ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են. Լուսանկար •

ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանը նպատակ ունի աշխատանքից ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին։

Երեկ արդեն Խաչիկյանին ազատել են աշխատանքից։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Խաչիկյանի վերջին աշխատանքային օրն է եղել ԱԺ աշխատակազմում։ Մեր տեղեկություններով՝ աշխատակազմի ներկայացուցիչները հրաժեշտ են տվել նրան, որից հետո նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Սակայն, ինչպես պարզվում է, ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները միայն այսքանով չեն ավարտվում։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանն արդեն որոշում ունի, թե ում է ցանկանում նշանակել ազատված պաշտոնում։ Խոսքը, ըստ մեր տեղեկությունների, իր մտերիմներից և նաև համակուրսեցի՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի մասին է խոսքը։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արթուր Մարտիրոսյանին երեկ նկատել են ԱԺ աշխատակազմում, և նա արդեն մուտք է ունեցել Համբարյանի մոտ։

Այսպիսով, ԱԺ աշխատակազմում մի պաշտոն ազատվում է, իսկ դրա փոխարեն նոր թեկնածուի անունը, կարծես, արդեն իսկ որոշված է։

Իսկ ո՞վ է Արթուր Մարտիրոսյանը։

Մենք նրա մասին գրել էինք, որ նա ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 12-ին»։

Blog Image

Leave a Comment