Աֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ինը և վիրավորվել 11 մարդ, X-ում հայտնել է «Թալիբան» կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։

Նրա խոսքով՝ Պակիստանի ուժերը ռմբակոծել են Կունար և Հելմանդ նահանգները, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։

Մուջահիդը հավելել է, որ հարվածները նաև ավերել են երեք շենք։

Սեպտեմբերի 24-ին Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քաբուլում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Իսլամական Հանրապետության կողմից Ղանդահար, Հոստ և Պակտիա սահմանային նահանգներում օդային հարվածների պատճառով։

Leave a Comment