Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։ Այս մասին ասվում է հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Անկարայում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստից հետո։
«Քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակը, ինչպես նաև հիմնականում քաղաքացիական ենթակառուցվածքների և տրանսպորտային երթուղիների ուղղությամբ իրականացվող հարձակումների տարածաշրջանային և գլոբալ հետևանքները։ Հակամարտության անվերահսկելի սրման և տարածման նկատվող նշանների կապակցությամբ կողմերին կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել»,– ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Վլադիմիր Պուտինը միշտ հայտարարել է՝ Ուկրաինայի շուրջ հակամարտությունում Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ կայուն խաղաղության օգտին, քանի որ, նրա խոսքով, հրադադարը, ըստ էության, ոչինչ չի տա։