Թբիլիսիում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը: Այդ արարքը կատարելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել։ Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Թեև միջադեպի մասին նոր ենք իմանում, պարզվում է՝ այն տեղի է ունեցել դեռևս սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության օրը, կարծում եմ դա պատահական չէ: Լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանից ժամանած մի տղամարդ՝ մոտ 40 տարեկան, նախապես պատրաստվել է այդ արարքին: Նա նախ փորձել է իր բերած պարանով տապալել հուշարձանը, և երբ հասկացել է, որ դա իր ուժերից վեր է, իր հետ բերած ծանր մուրճով փորձել է կոտրել այն: Մասնավորապես, կոտրել է Հեյդար Ալիևի քիթը, վնասել է դեմքը, և այդ ամենը արձանագրել են տեսախցիկները: Այդ անձնավորությունը ձերբակալված է, դատարանը, որպես խափանման միջոց, ընտրել է կալանքը: Փաստաբանն ասել է, որ նա օգտվել է իր օրինական իրավունքից և պահպանում է լռություն, որևէ ցուցմունք չի տալիս: Հայտնի է, որ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, որով տղամարդը դատապարտվում է գույքին դիտավորյալ վնաս հասցնելու համար: Պատիժը ենթադրում է 1-5 տարվա ազատազրկում, բայց հնարավոր է ավելի մեղմ պատիժ նշանակեն, մասնավորապես՝ ուղղիչ աշխատանքներ, մեծ տուգանք և տնային կալանք»,-ասել է Երկանյանը:
Ինչպե՞ս է վրաց հասարակությունը վերաբերվում դրան, որ իրենց մայրաքաղաքում տեղադրվել է արձան մի մարդու, որը Վրաստանի հետ կապ չունի: Ժամանակին Թբիլիսիում Հեյդար Ալիևի արձանի պղծման ևս մի դեպք եղե՞լ էր, իսկ ուրիշ երկրերո՞ւմ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: