Զախարովան մեկնաբանել Է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին Փաշինյանի խոսքերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան առաջարկել է սպասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումներին ռուս-հայական հարաբերությունների հետ կապված նրա մեկնաբանությունների վերաբերյալ։ Հայտարարությունն արվել է Lenta.ru-ի թղթակցի հարցին ի պատասխան։

Սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները «նախկինի պես չեն լինի»։ Նա ընդգծել է, որ Երևանն ու Մոսկվան նախկինում համագործակցել են ռազմական հակամարտության ժամանակ, բայց հիմա կապերը պետք է վերանայվեն խաղաղ ժամանակների համար։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին էր խոսում Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, երբ հայտարարել էր, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները նախկինի պես չեն լինի։ Կամ գուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն կբարելավվեն։ Եկեք սպասենք նրա պարզաբանմանը այս հարցի վերաբերյալ, ապա մեկնաբանենք», — ընդգծել է դիվանագետը։

Leave a Comment