Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ում չեն մտածում միջուկային սպառնալիքի մասին

Եվրամիությունում ոչ ոք անգամ չի մտածում Ուկրաինային զենքի մատակարարումների հետևանքով Ռուսաստանի հետ հնարավոր միջուկային հակամարտության վտանգի մասին։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը՝ ելույթ ունենալով Բրյուսելում անցկացվող ռազմատիեզերական համաժողովում։

«ԵՄ-ում ոչ ոք չի բարձրացնում միջուկային սպառնալիքի հարցը,– ասել է Ռադևը։– Մենք փորձում ենք հաղթանակի հասնել՝ Ուկրաինային սովորական սպառազինություն մատակարարելով խոշորագույն միջուկային տերության դեմ պատերազմում՝ չունենալով նրանց գերձայնային հրթիռները որսալու որևէ հնարավորություն։ Ռիսկ կա, և մենք պետք է այն գնահատենք»։

Իր ելույթում Ռադևը կրկին կոչ է արել Ռուսաստանի հետ դիվանագիտական ուղիներ բացել։

Leave a Comment