Team Holding-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։ Ծրագրի բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և Team-ի զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։
Նախագծի հաջող ավարտի մասին Team ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է Freedom Broker Armenia-ի կազմակերպած «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ներդրումային և ֆինանսական երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում։
Հայկ Եսայանը մասնակցել է «Կապիտալի շուկաների առանցքային դերի ուժեղացումը Հայաստանի տնտեսական ապագայի ձևավորման գործում» պանելային քննարկմանը, որի առանցքային թեմաներն էին բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաների զարգացումը, հայկական ընկերությունների IPO հնարավորությունները և կապիտալի շուկայի դերը որպես բիզնեսի երկարաժամկետ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր։