30 Սեպտեմբերի 2026, 19:31
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ազգերի լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ Sofascore-ի։
Հայ ֆուտբոլիստը թիմի խաղացողների շրջանում ստացել է ամենաբարձր գնահատականներից մեկը՝ 8,6 միավոր։ Չեռնոգորիայի դեմ խաղում Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ, կատարել է չորս առանցքային փոխանցում և հաղթել յոթ մենապայքարում։