Թբիլիսիում սեպտեմբերի 21-ին օտարերկրյա քաղաքացի վնասել է Հեյդար Ալիևի կիսանդրին, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն Aktual.ge-ի հարցմանն ի պատասխան։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Pastinfo-ին հաստատել է, որ ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է, սակայն դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Ըստ Aktual.ge-ի տվյալների՝ դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է, քննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու համար։ Հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում
