Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքով


Հասարակություն


Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելքով:


Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջեց Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամսով: Պաշտպաններն առաջարկեցին կիրառել գրավ մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն խափանման միջոցները:


Հիշեցնենք, որ Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից:


Leave a Comment