Թուրքիան և Ադրբեջանը կես միլիարդ դոլարի ռազմական պայմանագրեր ու հուշագրեր են կնքել

Թուրքիան և Ադրբեջանը կես միլիարդ դոլարի ռազմական պայմանագրեր ու հուշագրեր են կնքել

Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Այս մասին գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը X սոցիալական ցանցում։

Նախարարը հայտնել է, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը։

Նրա խոսքով՝ դրանց թվում են «TUSAŞ-ի հետ կնքված պայմանագիր HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման համար, ASELSAN-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիր ALP-100 ռադարի մատակարարման համար, BAYKAR-ի հետ կնքված պայմանագիր Mızrak խելացի թռչող զինամթերքի մատակարարման համար, BAYKAR-ի հետ կնքված պայմանագիր Antidot համակարգի մատակարարման համար և ROKETSAN-ի հետ կնքված պայմանագիր Barbaros ափամերձ պաշտպանական համակարգի մատակարարման համար»։

«Ես ցանկանում եմ, որ այս գործարքները օգուտ բերեն մեր երկու եղբայրական ազգերին», – գրել է Գյորգյունը։

Leave a Comment