Team Holding-ը ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։
Ընկերությունից նշում են՝ սա վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և Team-ի զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։
Ծրագրի հաջող ավարտի մասին Team ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեց Freedom Broker Armenia-ի կազմակերպած՝ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ներդրումային և ֆինանսական երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում կազմակերպված «Կապիտալի շուկաների առանցքային դերի ուժեղացումը Հայաստանի տնտեսական ապագայի ձևավորման գործում» պանելային քննարկմանը։
Քննարկման առանցքում էին բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաների զարգացումը, հայկական ընկերությունների՝ IPO իրականացնելու հնարավորությունները և կապիտալի շուկան՝ որպես բիզնեսի երկարաժամկետ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր։
Team Holding ընկերության պարտատոմսերի ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 31,5 մլն ԱՄՆ դոլար և 1,4 մլրդ ՀՀ դրամ: Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia-ի հետ համագործակցությամբ՝ երեք փուլով:
Ներգրավված միջոցներն ուղղվելու են Team ընկերությունների խմբի ռազմավարական ուղղությունների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, գործող բիզնես ուղղությունների ընդլայնմանը u ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
Ներգրավված միջոցներն ուղղվելու են Team ընկերությունների խմբի ռազմավարական ուղղությունների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, գործող բիզնես ուղղությունների ընդլայնմանը u ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
Այսօր Team ընկերությունների խումբը միավորում է հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, շինարարության, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի, հյուրընկալության և այլ ոլորտներում գործող ընկերություններ։
Գործունեության տարբեր ոլորտներում ներգրավված լինելը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ռիսկերը և միաժամանակ իրականացնել տարբեր ուղղություններով երկարաժամկետ ներդրումներ։
Team-ի պարտատոմսերի տեղաբաշխումը գործնական օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է կապիտալի շուկան աջակցել բիզնեսի մասշտաբավորմանը, ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցմանը և ներդրումային ծրագրերի իրականացմանը։