30 Սեպտեմբերի 2026, 17:00
Այս շաբաթ ՈւԵՖԱ-ն կսկսի 31,5 մլն եվրո բաշխել միության բոլոր ազգային ասոցիացիաների 611 ակումբների միջև, այդ թվում ՝ Հայաստանի, Ազգերի Լիգայի 2024/25 մրցաշրջանին իրենց խաղացողների մասնակցության համար։
Սա ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակում առաջին վճարումն է։
Գումարը կբաշխվի հստակ բանաձևով․ Ազգերի լիգայի կամ ընտրական փուլի յուրաքանչյուր խաղում ֆուտբոլիստի խաղադաշտ դուրս գալը կգնահատվի 3 845 եվրո։ Հաշվարկի համակարգը նույնն է մնացել, ինչ նախորդ ցիկլում։
Ընդհանուր առմամբ, Ազգերի լիգայի երկու ցիկլերի և Եվրո-2028-ի ընտրական փուլի համար ակումբներին հատկացվել է 104 մլն եվրո։
Վճարումները նախատեսված են միջազգային խաղերի ընթացքում ֆուտբոլիստների բացակայության հետևանքով ակումբների կրած կորուստները փոխհատուցելու համար։