Ալոնսոն երկարաձգել է պայմանագիրը «Ասթոն Մարտինի» հետ

45-ամյա իսպանացի մրցարշավորդ և Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն երկարաձգել է պայմանագիրը «Ասթոն Մարտին» թիմի հետ, հաղորդում է բրիտանական թիմի մամուլի ծառայությունը։ Ֆերնանդո Ալոնսոն հաստատում է իր հավատարմությունը «Ասթոն Մարտին» թիմին:

«Մենք ուրախ ենք հաստատել, որ Ֆերնանդո Ալոնսոն կշարունակի աշխատել մեր թիմում՝ երկարաձգելով երկարաժամկետ պայմանագիրը», – ասվում է թիմի հայտարարության մեջ։ Ընթացիկ մրցաշրջանի 15 փուլերից հետո «Ասթոն Մարտինը» նախավերջին՝ 11-րդ տեղում է Կոնստրուկտորների գավաթում: Թիմին բոլոր միավորները բերել է Ֆերնանդո Ալոնսոն:

Leave a Comment