Ըստ ՔՊ-ական պատգամավորի, եղբայրը լավություն է արել՝ ավտոմեքենան 2 մլն դրամով ՊՈԱԿ-ին վարձով տալով

30 Սեպտեմբերի, 2026

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը բարեգործություն է համարել եղբոր քայլը, որը 300,000 դրամանոց «Opel» մակնիշի ավտոմեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին:

«Մրցույթ է տեղի ունեցել, մասնակցել է, տարեկան 2,000,000 դրամը ամսեկան կազմում է 150,000 դրամ՝ օրեկան 5000 դրամ։ Եթե որևիցե մեկին կգտնեք, որ իր մեքենան կտրամադրի օրեկան 5000 դրամով, խնդիր չկա, թող տան, բոլորի համար մրցույթը բաց է եղել և բոլորը իրավունք ունեին մասնակցելու, եթե որևիցե մեկին ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ օրը 5000 դրամով այդ ծառայությունը իրականացնելը, կգային, կմասնակցեին։ Եղբայրս հանուն մեր համայնքի է արել, 300,000 դրամանոց մեքենայի վրա մոտ մոտավորապես մի այդքան էլ գումար է ծախսել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում արդարացել է ՔՊ-ական պատգամավորը։

Հիշեցնենք, որ այս զավեշտալի դեպքը բացահայտել էր «Հետք»-ը։ Կարեն Համբարձումյանի եղբայրը՝ Տիգրան Համբարձումյանը, Սիսիանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է։

ՔՊ-ական պատգամավորի արդարացումները՝ տեսանյութում։

Leave a Comment