«Արհեստական բանականությունից» «գերինտելեկտ»․ ԱԲ ոլորտում ինքնակարգավորման համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, OpenAI-ի, Google-ի, Meta-ի, Anthropic-ի, Nvidia-ի և SpaceX-ի ներկայացուցիչները։

BBC-ին ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում ձեռքբերված երեք հիմնական արդյունքները․

ԱԲ-ի անվտանգության վերաբերյալ համաձայնագիր․ Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները ստորագրել են համաձայնագիր, որով պարտավորվում են ապահովել իրենց ԱԲ համակարգերի անվտանգությունը, ներդնել պաշտպանիչ մեխանիզմներ և համագործակցել անկախ աուդիտորների հետ։ Փաստաթուղթը իրավական պարտադիր ուժ չունի։ Մի շարք փորձագետներ այն քննադատել են՝ նշելով, որ համաձայնագիրը չի սահմանում խախտումների համար պատասխանատվության հստակ մեխանիզմներ։

Տվյալների կենտրոնների ընդլայնում․ Թրամփը վերահաստատել է ԱԲ-ի զարգացման համար անհրաժեշտ տվյալների կենտրոնների արագ ընդլայնման աջակցությունը։ Միաժամանակ ԱՄՆ-ի մի շարք համայնքներում մտահոգություններ են հնչում դրանց էլեկտրաէներգիայի սպառման և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

«Գերինտելեկտ» տերմինի առաջմղում․ Նույն օրը Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով ԱՄՆ պետական կառույցներին հանձնարարվում է պաշտոնական հաղորդակցության մեջ «արհեստական բանականություն» տերմինի փոխարեն կիրառել «SI» կամ «Super Intelligence»՝ «գերինտելեկտ» եզրույթը։ Փաստաթղթում նշվում է, որ ԱԲ համակարգերի զարգացումը ձևավորում է «Գերինտելեկտի նոր դարաշրջան»։

Leave a Comment