Քննարկվել են արդյունաբերական ավանների բնագավառում հայ-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի՝ փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների հարցերով տեղակալ Թահմորս Լահութիի հետ։

Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, քննարկվել են երկու երկրների միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը նախորդել է ՀՀ դեսպանի այցելությունը «Շամսաբադ» արդյունաբերական ավան, որտեղ Գ. Հակոբյանը ծանոթացել է արդյունաբերական ավանի հնարավորություններին, շրջայց կատարել ավանին պատկանող ապակու և ատամների իմպլանտների արտադրամասերում:

Leave a Comment