Կիևի ուղղությամբ ռուսական զինուժի իրականացրած գիշերային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Կիևի քաղաքային վարչության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին և դրա հարակից տարածքներին։
Ավելի վաղ Կիևի մարզի վարչակազմի ղեկավարը հայտնել էր, որ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Վիշգորոդ քաղաքում հարվածների հետևանքով զոհվել է երեխա։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավերված մասնավոր բնակելի տան փլատակների տակ։
