Երևանի հարավային մուտքի մոտ կկառուցվեն էստակադա և ուղեանցներ – Նորություններ 30.09.2026

Մեկնարկել է Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մոբիլիզացիան։ Տեղում նախագծի մանրամասներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։

Նախագծի շրջանակում երթևեկությունն այստեղ կիրականացվի տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։

Արդյունքում․

• Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն

• Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը

• Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։

Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված, աշխատանքների մեկնարկային փուլը ֆինանսավորվում է Երևան քաղաքի բյուջեով, և նախատեսվում է նաև պետական բյուջեից ֆինանսավորում։

Ծրագրի ողջ արժեքը՝ մոտ 1.5 մլրդ դրամ է, տևողությունը՝ 16 ամիս։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

 

Leave a Comment