ՀՀ քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնում են, որ դատարանը սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է վարչական հսկողությունը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ձերբակալել է Վահրամ Սահակյանին՝ ֆեյսբուքյան գրառման համար։ Ըստ ՔԿ-ի՝ նա ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում: