Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին • Tribune.am

Կալանքի տակ գտնվող ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները։

Դատարանը ՆԳՆ ոստիկանությանը երկշաբաթյա ժամկետ է տվել՝ որոշումների հիմքում դրված վարչական վարույթի նյութերը ներկայացնելու համար։

Գործով դատաքննությունը նշանակվել է 2027 թվականի մայիսի 4-ին։

Leave a Comment