Գագիկ Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին. դատարանը պահանջել է վարչական վարույթի նյութերը

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ներքին գործերի նախարարության դեմ։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իրեն պատկանող մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՆԳՆ որոշումները։

Գործը քննող դատարանը ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել նշված որոշումների հիմքում դրված վարչական վարույթի ամբողջական նյութերը։

Գործով դատաքննությունը նշանակվել է 2027 թվականի մայիսի 4-ին։

Leave a Comment