Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ընտրական համակարգը բարեփոխելու ծրագրերի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը մտադիր է իրականացնել ընտրական բարեփոխում՝ անցում կատարելով ներկայիս «հարաբերական մեծամասնության» (first-past-the-post) համակարգից համամասնական ընտրակարգի։

Այս մասին նա հայտարարել է Լիվերպուլում իշխող Լեյբորիստական ​​կուսակցության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Ես կգործադրեմ բոլոր ջանքերը՝ մեր ծրագրի համար կուսակցությունների միջև հնարավորինս լայն աջակցություն ապահովելու նպատակով։ Այսօր ես հայտարարում եմ ընտրական բարեփոխումների հարցերով նոր ազգային հանձնաժողովի ստեղծման մասին։

Հաջորդ ընտրություններին մենք կմասնակցենք մեր ծրագրում ամրագրված հանձնառությամբ՝ փոխել ընտրական համակարգն այնպես, որ յուրաքանչյուրի ձայնը հաշվի առնվի, յուրաքանչյուրի ձայնը լսելի դառնա», – խոստացել է Բերնհեմը։

Հաջորդ ընտրությունները նախատեսված են ոչ ուշ, քան 2029 թվականին։

Leave a Comment