Նեթանյահուն նախազգուշացրել է հոկտեմբերյան ընտրություններից առաջ Իսրայելի վրա հարձակման սպառնալիքի մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ իր երկրի վրա հարձակման սպառնալիք կա։ Նա այս մասին ասել է «Թել Նոֆ» ռազմաօդային բազայում ձայնագրված և վարչապետի գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում։

«Մենք տեղեկություններ ունենք, որ մեր թշնամիները փորձելու են հարձակվել մեզ վրա մինչև ընտրությունները։ Ուստի, այստեղից՝ այս ռազմաօդային բազայից, որտեղից գործում է Իսրայել պետության «երկար ձեռքը», ես ուղերձ եմ հղում նրանց. մի՛ փորձեք գործ ունենալ մեզ հետ՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ ավելի ուշ։ Մեր «երկար ձեռքը» կհասնի ձեզ ցանկացած վայրում և ցանկացած պահի»,- ասել է նա։

Leave a Comment