Reebok-ի լողավազանում 26-ամյա աղջկա մահվան դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Reebok մարզահամալիրի լողավազանում 26-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ։

Քննությունն իրականացվում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով, որի հետևանքով անզգուշությամբ մարդու մահ է պատճառվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին։ Տուժածին անգիտակից վիճակում շտապ տեղափոխել են հիվանդանոց և հոսպիտալացրել վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները շուրջ մեկուկես ամիս պայքարել են նրա կյանքի համար, սակայն սեպտեմբերի 23-ին աղջիկը մահացել է։

Leave a Comment