Այլ անձանց բջջային հեռախոսներով ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր

Այլ անձանց բջջային հեռախոսներով ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի սկզբին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թվականից մինչ օրս, չարաշահելով մարդկանց վստահությունը, շուրջ 15 անձից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 միլիոն դրամն օգտագործել անձնական կարիքների համար։ 

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը։ Պարզվել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չէր, որ իր անունով ձևակերպված վարկ կա։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment