Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց


Միջազգային


Իրանի՝ միջուկային ծրագրից հրաժարվելու և ուրանի հարստացումն ամբողջությամբ դադարեցնելու համաձայնության մասին պնդումները լիովին կեղծ են։

Այդ մասին իրանական Press TV հեռուստաալիքին հայտարարել է Իրանի անանուն պաշտոնյան։

«Միջուկային հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և այս հարցի շուրջ որևէ բանակցություն չի վարվում», – ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը ծանր վիճակում է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի համար և միջուկային հարցը օրակարգ է բերում՝ ուշադրությունը խնդրից շեղելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու և սառեցված միջոցներն ապասառեցնելու պատրաստակամության մասին՝ միջուկային ոլորտում կոնկրետ առաջընթացի դիմաց։ 


Leave a Comment