Ոստիկանությունը հաճախ ասոցացվում է ուժի, արագ արձագանքի և վտանգավոր իրավիճակների հետ։ Սակայն այս համակարգում իրենց կարևոր առաքելությունն ունեն նաև կանայք։
Iravaban.net-ը շարունակում է «Ոստիկան հայուհիներ» նախագիծը, որի շրջանակում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի ծառայության տեսուչ, ոստիկանության կապիտան Զեփյուռ Զոհրաբյանը։
Այս ռեպորտաժում կբացահայտենք, թե ինչպիսին է կին ոստիկանի առօրյան Ոստիկանության գվարդիայում, ինչ պատրաստվածություն և հմտություններ է պահանջում ծառայությունը, ինչ մարտահրավերների է նա բախվում և, ի վերջո, ինչու է ընտրել հենց այս մասնագիտությունը։
Ի՞նչ է նշանակում լինել կին ոստիկան մի համակարգում, որտեղ ամեն օր պետք է պատրաստ լինել անսպասելի իրավիճակների, և ինչպիսին է ծառայությունը համազգեստի ներսում։
Ծառայության օրը սկսվում է գնդում։ Այստեղ ամեն ինչ ունի իր հերթականությունը․ նախ ծառայողները ծանոթանում են օրվա վերակարգին՝ իմանում, թե որտեղ են իրականացնելու ծառայությունը, ովքեր են լինելու իրենց գործընկերները և ինչ առաջադրանքներ են ստանալու։ Այնուհետև վերցնում են անհրաժեշտ սպառազինությունն ու հատուկ միջոցները, և անցնում հրահանգավորման։
Ծանուցում․ Նկարահանումն իրականացվել է 2026 թվականի հուլիսի 29-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։