Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու երեք դրվագով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից։
Փրկարար ծառայության նախնական տվյալներով՝ Տիչինայի փողոցում կռունկի ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել։
NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացածներից մեկը ՀՀ քաղաքացի է, երկուսը՝ Իրանի քաղաքացիներ։ Իրավապահ մարմինները զոհերի քաղաքացիության վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հայտնել։
