Կիպրոսի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրում Լատվիայի հետ արտագնա հանդիպումն ավարտել է 0:0 հաշվով։ Հայաստանի դեմ խաղից առաջ Ապոստոլոս Մանցիոսի թիմը որակազրկման պատճառով կորցրել է պաշտպանության երկու խաղացողի։
Եզրային պաշտպան Նիկոլաս Ցարուլլան և կենտրոնական պաշտպան Կոնստանտինոս Սոտիրիուն Ռիգայում դեղին քարտեր ստացել։ Երկուսի համար էլ դրանք մրցաշարում երկրորդ զգուշացումներն էին։
Երկու տուրից հետո C2 խմբում վեց միավորով առաջատարը Մոնտենեգրոյի թիմն է։ Հայաստանն ունի երեք միավոր, իսկ Կիպրոսն ու Լատվիան՝ մեկական։ Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ Կիպրոսում։