Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկու խաղից հետո ՖԻՖԱ-ի վարկանիշում մնացել է նույն՝ 107-րդ տեղում

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի մեկնարկային երկու խաղերից հետո ՖԻՖԱ-ի առցանց վարկանիշում մնացել է 107-րդ տեղում։ Թիմն ունի 1189,74 միավոր։

Լատվիայի նկատմամբ հաղթանակը (2:0) Հայաստանին ավելացրել է 6,02 միավոր, իսկ Չեռնոգորիայից կրած պարտությունը (2:3) նվազեցրել է 5,92 միավորով։ Այսպիսով, երկու հանդիպումից հետո հավաքականի միավորների ընդհանուր փոփոխությունը դրական է՝ +0,10 միավոր։

C2 խմբում Հայաստանի մրցակիցներից Չեռնոգորիան երկու հաղթանակից հետո բարձրացել է մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 79-րդ տեղը։ Կիպրոսը նահանջել է հինգ տեղով՝ հայտնվելով 129-րդ հորիզոնականում, իսկ Լատվիան կորցրել է երկու դիրք և 139-րդն է՝ Հնդկաստանից ցածր։

Վարկանիշը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիան։

Leave a Comment