Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա

Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա

Սլովակիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Շտաշկով բնակավայրի դպրոցի աշակերտը դանակով հարվածներ է հասցրել իր համադասարանցուն և երկու ուսուցչուհիների։ Այս մասին հայտնում է սլովակյան Pravda լրատվականը։

JOJ հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուսուցչուհիներից մեկը մահացել է։ Աշակերտուհին վնասվածք է ստացել ուսի շրջանում, իսկ մյուս ուսուցչուհին հոսպիտալացվել է։

Դանակով հարձակումը կատարել է ութերորդ դասարանի աշակերտը, որին խնամում է տատիկը։ Հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ։

Leave a Comment