Տեխասում արտակարգ դրություն է հայտարարվել դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով

Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը արտակարգ դրություն է հայտարարել նահանգում դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները սկսել են կտրուկ աճել սեպտեմբերին։ Տեխասում դիզելային վառելիքի միջին գինը մեկ տարի առաջ կազմում էր 3.16 դոլար մեկ գալոնի համար (մոտ 3.8 լիտր), այս տարվա սեպտեմբերի 19-ին այն հասավ ռեկորդային բարձրակետի՝ 5.97 դոլարի։

«Տեխասի գյուղատնտեսական և բեռնատար արդյունաբերությունները կախված են դիզելային վառելիքից: Ռեկորդային գները սպառնում են երկու ոլորտներին էլ և մեծացնում են տեխասցի յուրաքանչյուր ընտանիքի ծախսերը: Ֆերմերներն ու բեռնատարների վարորդները այժմ կկարողանան օգտագործել ներկված դիզելային վառելիք Տեխասի ճանապարհներին», – ասել է նահանգապետը:

Leave a Comment