Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարձր է գնահատել իր ղեկավարած թիմի և Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի որակները։
«Անկեղծ ասած՝ Դեմբելեն համապատասխանում է թիմի առաջնորդի դերին, նույնիսկ, երբ նա ավագի թևկապով չէ։ Որակների, փորձի շնորհիվ նա կարող է լինել թիմի առաջատարը։ Ուսմանը նաև լավ տղա է»,- Զիդանի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Զիդանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Դիդիե Դեշամին։ Նախկինում նա գլխավորել է միայն Մադրիդի «Ռեալը»։