Միացյալ Նահանգները պատրաստում է Իրանի դեմ գործողությունների նոր «սցենարներ», և Թեհրանը տեղյակ է այդ ծրագրերի մասին, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Հոսեյն Մոհեբին։
«Մեր հակառակորդն ամեն դեպքում ունի տարբեր այլընտրանքային սցենարներ։ Այս պատերազմի ընթացքում նրանք պատկերացնում էին, որ իրենց ռազմական ներկայությունը մեզ կստիպի կապիտուլյացիայի ենթարկվել, բայց դա տեղի չունեցավ», – ասել է Մոհեբին՝ ըստ Իրանի ԻՀՊԿ մամուլի ծառայության։
Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները փետրվարի վերջին հարձակվել է Իրանի վրա, բայց պարտություն է կրել, որից հետո դիմել է տնտեսական պատերազմի և ծովային շրջափակման։