ՖԻԴԵ-ի նախագահը Հայաստանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Տիմուր Տուրլովն առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Ծաղկաձորում մեկնարկել է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը, և ՖԻԴԵ-ի նախագահը ելույթ է ունենալու բացման արարողության ժամանակ։

​Այսօր Տիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմի հետ։ Կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Leave a Comment