ԵԽԽՎ-ում նիստը նախագահողը թույլ չի տվել քպ-ական պատգամավորին շարունակել մեղադրական ելույթն՝ ընդդեմ Հայ եկեղեցու

«Հայոց Կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ԵԽԽՎ-ում ասել է քպ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, բայց նիստը նախագահողը նրան ընդհատել է՝ հորդորելով խոսել միմիայն քննարկվող զեկույցի մասին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լեյնն իր  ելույթում մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ՝ նշելով, որ աշխարհի ամենահին ազգային եկեղեցին (Հայ Առաքելական եկեղեցին) հարձակման, սպառնալիքի  է ենթարկվում ՀՀ կառավարության կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Հայաստանի գործող կառավարությունն անցել է բոլոր սահմանագծերը եկեղեցու և պետության միջև՝ իրականացնելով եկեղեցու դեմ աննախադեպ ճնշում։ ԵԽԽՎ-ն պետք է մտահոգվի այս իրավիճակով և պաշտպանի եկեղեցու ազատությունը։ Սա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա»,-ասել է եվրոպացի պատվիրակը։

Քպ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ակնհայտորեն փորձել է Էդվարդ Լեյնին պատասխանել, նրա ելույթի ազդեցությունը «մեղմել», սակայն անգամ նիստը նախագահողը թույլ չի տվել նրան Հայ առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ խոսել, մեղադրանքներ հնչեցնել։

Leave a Comment