Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը (Realmadrid.com) 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաշատ այցելություն ունեցողը ֆուտբոլային ակումբների շրջանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: SimilarWeb վերլուծական ընկերության տվյալներով՝ «Ռեալի» պաշտոնական կայքը մրցաշրջանն ավարտել է ամսական միջինում 8.7 միլիոն այցելությամբ։ Նախորդ մրցաշրջանում realmadrid.com կայքն ունեցել է ռեկորդային 86 միլիոն եզակի այցելու, ինչը 9 տոկոսով ավելին է նախորդ մրցաշրջանի ցուցանիշից։