Թրամփը հաստատել է Իրանի հարցով միջնորդների հետ ԱՄՆ-ի բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ամերիկացի պաշտոնյաները սեպտեմբերի 28-ին միջնորդների հետ բանակցություններ են վարել Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ իրավիճակը «բավական արագ» կկարգավորվի։

«Մենք հաղթելու ենք։ Եվ բավական արագ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ հակամարտության ավարտից հետո, իր գնահատմամբ, բենզինի գները կնվազեն։

Ավելի վաղ լրատվամիջացները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին առանձին բանակցություններ են անցկացրել միջնորդների հետ։

Սեպտեմբերի 23-ին Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Կատարի միջնորդությամբ քննարկումների ժամանակ ԱՄՆ-ին փոխանցել էր Վաշինգտոնին դիվանագիտական գործընթացը վերսկսելու իր պայմանները։

Leave a Comment