Ֆրանսիայի Սեն-Դենի քաղաքի քաղաքապետին քննադատության են ենթարկել համացանցում տարածված տեսանյութի պատճառով, որում նա ժպտում և պարում է բողոքի ակցիայի մասնակիցների կողքին՝ այրվող աղբամանի մոտ։
Սոցցանցերի օգտատերերը քաղաքապետին մեղադրել են անկարգություններին և հրկիզմանը խրախուսելու մեջ։ Քաղաքապետն իր հերթին հայտարարել է, որ ակցիայի ընթացքում փորձել է ապահովել մարդկանց անվտանգությունը, մարել կրակը և օգնել հրշեջներին։
Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Նրանք պահանջում են կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում, դասարաններում աշակերտների թվի նվազեցում և ուսուցիչների թվի ավելացում։
Նախօրեին Լիլում ցուցարարները հրկիզել էին դպրոց։
