Իրավագիտությունն ու մեդիան՝ մեկ ծրագրում․ նոր մագիստրատուրա ԵՊՀ-ում․ «Դպրություն»

Այսօր բարձրագույն կրթության գլխավոր մարտահրավերներից է աշխատաշուկայի արագ փոփոխություններին արձագանքելն ու միջմասնագիտական ծրագրերի ստեղծումը: Այս համատեքստում ԵՊՀ իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ, ներդրել են «Մեդիա և տեղեկատվական իրավունք» 1-ամյա մագիստրոսական ծրագիրը: Ուսումնառության արդյունքում շնորհվող որակավորումն է՝ իրավական ուսումնասիրությունների մագիստրոս։ 

Ծրագրի շրջանակում ընտրված լավագույն ուսանողները ստանում են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակ: Ցանկացած կրթական ծրագրի հաջողության գրավականը դրա նպատակայնությունն է:

«Մեդիա և տեղեկատվական իրավունք»-ը միավորում է երկու խոշոր ոլորտ՝ իրավագիտություն և մեդիա: Սովորողների համար սա կրթական նոր հորիզոն է:

«Մեդիա և տեղեկատվական իրավունք» կրթական ծրագրի մագիստրանտներ Նաիրա Մարտիրոսյանը, Վաչիկ Վարդանյանը, Սուսաննա Մկրտչյանը, Դավիթ Գենջոյանը պատմում են իրենց ուսումնական փորձառության և այն մասին, թե ինչպե՞ս են գնահատումեր ու տարբեր ֆակուլտետների (իրավագիտության և ժուռնալիստիկայի) համատեղմամբ ստեղծված այս կրթական ձևաչափը:

Leave a Comment