Ավելի լավ է վատ սկիզբը, քան վատ վերջը․ Կլոպը՝ անհաջող մեկնարկի մասին

Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր աշխատանքի անհաջող մեկնարկը Բունդեսթիմում։

Ազգերի լիգայի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը ոչ ոքի էր խաղացել Նիդերլանդների թիմի հետ (1:1), հետո պարտվել Հունաստանի ընտրանուն (0:1)։

«Ինձ շատ չի անհանգստացնում այս արդյունքը։ Իմ կյանքում ես ավելի շատ պարտություններ եմ ունեցել, քան կցանկանայի։ Քանի դեռ ճիշտ հետևություններ ես անում, ամեն ինչ կարգին է։ Բայց իհարկե բոլորն էլ հասկանում են, որ մենք պետք է շատ բան փոխենք։

Ավելի լավ է վատ սկիզբը, քան վատ վերջը։ Մենք բոլորս կշարժվենք նույն ուղղությամբ, կլինենք միասնական եւ ամեն ինչ կկարգավորվի։ Այդպես է լինում, երբ ճիշտ որոշումներ ես ընդունում»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sport Germany-ն։

59-ամյա մասնագետը գրանցել է վատագույն արդյունքը առաջին երկու հանդիպումներում Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչների մեջ։

Leave a Comment