Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Վլադիմիր Պուտին

«Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է  ՏԱՍՍ-ը։

Հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և սպառնալիքները պահպանվում էին՝ չնայած ձեռնարկվող անվտանգության բոլոր միջոցառումներին։ Այնուամենայնիվ, ընտրական տեղամասերում հերթեր էին առաջանում։

«Գիտեք՝ երբ հեռուստացույցի էկրաններին նայեցի ընտրական տեղամասերի հերթերին, ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեզ մոտ մարդիկ ամուր են, արի, գրագետ։ Բոլորն էլ հիանալի հասկանում են, թե ինչ է կատարվում Ռուսաստանի շուրջ։ Եվ պարզ դարձավ, որ նման մարդկանց վախեցնել չի հաջողվի։ Եվ հաղթել նման մարդկանց ու նման երկրին անհնար է։ Ուստի հաղթանակը, անկասկած, մերն է լինելու», – քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը ասել է Պուտինը։

Leave a Comment